Ժողովուրդ ամոթ է, շա՜տ ամոթ… Ոչ մի երկրում չկա այսպիսի երևույթ․․․ Նինա Աճեմյանի փայլուն գրառումը

Նինա Աճեմյանը գրում է․

Ժողովուրդ ամոթ է, շա՜տ ամոթ… Ոչ մի երկրում չկա այսպիսի երևույթ, ոչ մի երկրի վարչապետ, առողջապահության նախարար ամեն օր չեն ասում, որ դիմակ կրեն, ինչպես կրեն, հեռավորություն պահեն և այլն… Բոլոր երկրներում ընդունվել է օրենքը, մարդիկ մեկ մարդու պես ենթարկվել են օրենքին, պահպանել են բոլոր կանոնները և քիչ-քիչ հաղթահարել են համաճարակը ու այսօր արդեն անցել են բնականոն կյանքի։

Վերջապես հասկացե՛ք, էդ անտերը Փաշինյանի եւ կառավարության համար չի, դա ամեն մեկիս, ամեն մի անհատի առողջության համար է։ Անկախ նրանից սատարում եք վարչապետին թե ոչ, սատարում եք առողջապահության նախարարին թե ոչ, սատարում եք կառավարությանը թե ոչ, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, որ չշատանան վարակվածները, որպեսզի քիչ-քիչ հաղթահարենք համաճարակը և անցնենք բնականոն կյանքին։

Մեր վաղվա օրը կախված է ոչ թե վարչապետից, առողջապահության նախարարից, պարետից ու կառավարությունից այլ մեզանից, ամեն մի անհատի կարգապահությունից։ Սա քաղաքականության հետ կապ չունի, խղճացեք բժիշկներին, նրանք մեզ դեռ պետք են անգամ կորոնավիրուսից հետո, ողջ կյանքի ընթացքում։ Կորցնում ենք մարդկային կյանքեր, հասկացե՛ք…

Եվ խնդրում եմ անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական հայացքներից կրե՛ք դիմակ, պահե՛ք սոցիալական հեռավարություն, եղե՛ք կարգապահ, փրկե՛ք կյանքեր։ Վաղվա մեր օրը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու՛ ես։ #ԿրեքԴիմակՓրկեքԿյանքեր։ Նինա Աճեմյան

(Visited 1 009 times, 1 visits today)

1 комментарий для “Ժողովուրդ ամոթ է, շա՜տ ամոթ… Ոչ մի երկրում չկա այսպիսի երևույթ․․․ Նինա Աճեմյանի փայլուն գրառումը”

  1. Ara Shahbazian:

    Բոլոր երկրներում չէ, որ նման անտրամաբանական կարգ են սահմանել։ Ամոթ է, որ Ձեզ թույլ եք տալիս ժողովրդին ամոթանք տալ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Հայեր ջան ինչքան հնարավոր է տարածեք այս նորությունը. Ադրբեջանը ցնցված է այս նորությունից. Արցախը Ադրբեջանի մաս չէ.Հայեր ջան ինչքան հնարավոր է տարածեք այս նորությունը. Ադրբեջանը ցնցված է այս նորությունից. Արցախը Ադրբեջանի մաս չէ.

Լեռնային Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից և այլևս երբեք նրա կազմում չի լինի: Այս մասին հայտարարել է հայտնի ռուսաստանցի քաղաքագետ և արևելագետ, ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: Այդ մասին

Աղոթենք սահմանին կանգնած մեր զինվորների համարԱղոթենք սահմանին կանգնած մեր զինվորների համար

Ամենակարող Տեր, Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, Տուր ինձ վճռականություն՝ սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու: Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր: Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և

Չինացին պատմել է, թե ինչեր է ստիպված եղել ապրել հիվանդության ժամանակՉինացին պատմել է, թե ինչեր է ստիպված եղել ապրել հիվանդության ժամանակ

Կորոնավիրուսից ապաքինված չինացին պատմել է, թե ինչեր է ստիպված եղել ապրել հիվանդության ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի (COVID-19) 81109 հաստատված