Ոստիկանների համար այս հանցագործության բացահայտումը պատվի հարց էր (տեսանյութ)

Փետրվարի 19-ին’ ժամը 14.21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում էր ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել էր ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և

հափշտակել նախնական տվյալներով’ մի քանի տասնյակ միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել էր տարադրամի փոխանակման կետի տարածք: Այն չէր պայթել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության քրեական

հետախուզության բաժնի և Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել հանցագործությունը կատարած անձնանց ինքնության վերաբերյալ։ Մարտի 12-

ին՝ ժամը 10․10-ին, կասկածվողները հայտնաբերվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ 51 և 39-ամյա տղամարդիկ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։ Ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ գողոնը հայտնաբերելու

ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն: ‘ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 73 times, 1 visits today)

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*