Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ նոր գեներալի ազատեց աշխատանքից. ով է նա

Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ նոր գեներալի ազատեց աշխատանքից. ով է նա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Փրկարար ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ

հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով’ Վրեժ Գաբրիելյանին ազատել Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով

սահմանվում է, որ նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Իսկ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-

րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանվում է, որ ծառայողները փրկարարական ծառայությունից ազատվում են անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Հավելենք, որ Վրեժ Գաբրիելյանը ծնվել է 1952թ. հունվարի 10-ին Երևանում:

(Visited 917 times, 1 visits today)

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*