
Երեկ՝ փետրվարի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնաիչ, 33-ամյա Արտակ Խլոյանի վարած Nissan մակնիշի և Արմավիրի մարզի Բաղրամյան
գյուղի բնակիչ, 22-ամյա Աբգար Մանավազյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, համագյուղացի, 21-ամյա Արթուր Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական
աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարոդ Ա. Խլոյանը ծառայում է
Ազգային անվտանգության ծառայությունում և, ըստ տեղեկությունների, վթարի մեղավորը ինքն է եղել: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել մոտոցիկլի և Nissan-ի բախումը:
Оставить комментарий