ՎԵՐՋ. արդեն ուշ է․ Կառավարության որոշումը ուժի մեջ մտավ

Փետրվարի 28-ին ուժի մեջ է մտնում Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին կառավարության որոշումը։ Այն ընդունվել է փետրվարի 25-ին։ Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն աշխատակարգով սահմանվում են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը: 2. Կառավարությունն իր գործունեությունը կազմակերպում է Կառավարության ծրագրին և դրա շրջանակներում վարչապետի կողմից սահմանված Կառավարության ներքին ու արտաքին

քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան: 3. Կառավարությունն իր ծրագրի կենսագործումն ապահովելու նպատակով հաստատում է Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը: 2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ 4. Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում հաստատում է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը (այսուհետ’ միջոցառումների ծրագիր): 5. Միջոցառումների ծրագրի նախագիծը կազմում է վարչապետի աշխատակազմը’ նախարարությունների,

Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների առաջարկությունների հիման վրա (բացառությամբ տեսչական մարմինների, պետական վերահսկողական ծառայության և ազգային անվտանգության ծառայության): 5STOPPED 6. Միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունները (այսուհետ՝ ծրագրային առաջարկներ) համակատարողների և այլ շահագրգիռ պետական մարմինների (այդ թվում՝ արդարադատության և ֆինանսների նախարարությունների) հետ համաձայնեցվում են սույն աշխատակարգի 15-19–րդ կետերով սահմանված կարգով և վարչապետի

աշխատակազմ են ներկայացվում Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո ոչ ուշ, քան 35-օրյա ժամկետում՝ N 1 ձևին համապատասխան: 7. Վարչապետի աշխատակազմը, ստանալով ծրագրային առաջարկները, կազմում է միջոցառումների ծրագրի նախագիծ, որին ընթացք է տրվում սույն աշխատակարգով սահմանված ընդհանուր կարգով: 8. Համապատասխան մարմինները յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը կարող են առաջարկություններ ներկայացնել հաջորդ տարվա (տարիների) համար նախատեսված միջոցառումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ՝ առաջարկությունները նախապես շրջանառելով սույն աշխատակարգի 15-19-րդ կետով սահմանված կարգով:

Միջոցառումների ծրագրում փոփոխություններն ընդունվում են մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը: 9. Վարչապետի աշխատակազմն իրականացնում է միջոցառումների ծրագրի կատարման մշտադիտարկում: 10. Միջոցառումների ծրագրի կատարման համար պատասխանատու մարմինները, մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը վարչապետի աշխատակազմ են ներկայացնում ծրագրով նախատեսված նախորդ տարվա միջոցառումների իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվություն՝ N 2 ձևին համապատասխան (ամփոփելով նաև համակատարող մարմիններից ստացված տեղեկատվությունը): Հաշվետվությունները ոչ ուշ, քան

փետրվարի 25-ը հրապարակվում են Կառավարության պաշտոնական կայքում: Համակատարող մարմինները մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը պատասխանատու մարմիններին են ներկայացնում նախորդ տարվա միջոցառումների՝ իրենց կողմից կատարվածի (մասնակցության) վերաբերյալ տեղեկատվություն՝ N 2 ձևին համապատասխան: 11. Վարչապետի աշխատակազմը տարեկան հաշվետվությունների հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը նախապատրաստում և վարչապետին է ներկայացնում տեղեկանք միջոցառումների ծրագրի՝ նախորդ տարվա միջոցառումների կատարման մասին՝ հիմք ընդունելով սույն աշխատակարգի 10-րդ կետում նշված հաշվետվությունը և 9-րդ կետով նախատեսված մշտադիտարկման արդյունքները: 3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՐՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ 12. Կառավարության քննարկմանն են ներկայացվում Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը

վերապահված հարցերը: 13. Կառավարության որոշումների կամ օրենքների նախագծեր (այսուհետ՝ նախագծեր) կարող են ներկայացնել Կառավարության անդամները: 14. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները նախագծեր կարող են առաջարկել վարչապետին, իսկ այլ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ Կառավարության համապատասխան անդամին, ովքեր որոշում են նախագծի հետագա ընթացքը: Վարչապետին նախագիծ առաջարկելիս պահպանվում են սույն աշխատակարգի 15-20–րդ կետերի պահանջները: 15. Նախագծերը նախապես կարծիքի են ուղարկվում շահագրգիռ մարմիններին նախագիծը ներկայացնողի կողմից: Ոչ նորմատիվ բնույթի նախագծերը կարծիքի են ուղարկվում նաև

արդարադատության նախարարություն, բացառությամբ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին, աշխատանքային խմբերի (հանձնաժողովների, հանձնախմբերի) մասին, գույք հետ վերցնելու կամ ամրացնելու մասին նախագծերի: Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կարծիքի ուղարկվում են նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, դատական համակարգին առնչվող նախագծերը՝ Բարձրագույն դատական խորհրդին, քրեաիրավական և քրեադատավարական հարցերին առնչվող նախագծերը՝ Գլխավոր դատախազությանը և Քննչական կոմիտեին (առնչվելու

դեպքում՝ նաև Հատուկ քննչական ծառայությանը): 16. Կարծիքի ուղարկված նախագծերի վերաբերյալ մարմինները կարծիք են տալիս 7 օրվա ընթացքում, իսկ ծավալուն նախագծերի դեպքում (10 և ավելի էջ)՝ 10 օրվա ընթացքում: 17. Եթե նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ենթակա է պետական-իրավական փորձաքննության, ապա այլ մարմինների կարծիքներն ամփոփելուց հետո նախագծի

(Visited 853 times, 1 visits today)

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*