
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 26-ին Դիլիջանում տեղի ունեցած մի խումբ անձանց թունավորման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:55-ի սահմաններում, «Դիլիջան» բժշկական
կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 9 քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Տավուշի մարզի բնակիչներ, 25-ամյա Գեղեցիկ Պողոսյանը, 34-ամյա Մերի Պողոսյանը, 29-ամյա Հերիքնազ
Երիցյանը, 35-ամյա Թագուհի Պողոսյանը, 38-ամյա Ստելա Հովհաննիսյանը, 23-ամյա Հասմիկ Ալավերդյանը, 55-ամյա Նարինե Գուլինյանը, 21-ամյա Սվետլանա Վարդանյանը և 30-ամյա Մերի Գալստյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Դիլիջան
քաղաքի Մյասնիկյան փողոցում գործող «Նյու Սիթի» առրտրի կենտրոնում բենզինային գեներատորից արտանետված ծխի հետևանքով: Ավագ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ
կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Оставить комментарий