
Սարսա փելի դեպք է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում. ոստիկանական համազգեստով 3 զինված անձինք մուտք են գործել ծննդատան տարածք, որտեղ նռնակ ներ են նետել և կ րակ բացել շենքի ներսում, ինչի հետևանքով սպան վել է 2 նորածին երեխա և 12 մայր ու բուժքույր: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Եվս 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Հարձա կումը կատարած անձինք գնդակա հարվել են:
Ենթադրվում է, որ հարձակ ման ետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որն Աֆղանստանի մայրաքաղաքում մի շարք հարձակ ումներ էր կատարել նաև մայիսի 11-ին: Նրանք դեռևս պատասխանատվություն չեն ստանձնել տեղի ունեցածի համար:
«Թալիբան» ծայրահեղական շարժումը հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին:
Խոսելով այս հարձակման մասին՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Թարեք Արիանն ասել է, որ ավելի քան 100 կին և նորածին է տարհանվել ծննդատնից:
Դեռևս պարզ չէ, թե ինչու է հենց ծննդատունը դարձել հարձակման թիրախ, Արիանը տեղի ունեցածն անվանել է «գործողություն մարդկության դեմ և ռազմական հանցագործություն»:
Նյութի աղբյուր՝ tert.am
Оставить комментарий