Լիլիթ Հովհաննիսյանը նոր ընտրյա՞լ ունի. տեսեք, թե ինչ անակնկալ է նա ստացել նրանից. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Հանրային մարդն անպայման պետք է ունենա պրոդյուսեր և PR մենեջեր. արտերկրում սա քննարկման ենթակա չէ և գրագետ աշխատանքի նախապայման է, իսկ Հայաստանում հայտնի մարդկանցից շատերի համար ամոթ է PR մենեջեր ունենալը. նրանք միշտ ասում են՝ ես PR-ի կարիք չունեմ, ինձ սիրում են։

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը բավականին գրագետ է աշխատում, թեև նա էլ է տարբեր առիթներով ասում, որ PR-ի կարիք չունի։ Միայն ամուսնու, թե մի ամբողջ թիմի հետ է նա ծրագրում իր քայլերը, արդեն էական չէ։

Լիլիթը բավականին շատ է աշխատում. տարվա ընթացքում նա ունենում է առնվազն հինգ տեսահոլովակ, որոնք տարբերվում են իրարից, մեկնում է համերգային շրջագայություների: Երգչուհին գրեթե միշտ աշխատում է տարբեր թիմերի հետ, որպեսզի նորովի ներկայանա:

Լիլիթի մոտ միտում է նկատվում նաև աշխատել արտերկրացի ոճաբանների, վարսահարդարների, դիմահարդարների հետ, ովքեր կապահովեն իր յուրօրինակությունը: Ստեղծելով ոճային երգչուհու կերպար՝ Լիլիթը

սկսեց լսարանին պարբերաբար տեղեկացնել, որ ինքն է ստեղծել այս կամ այն զգեստը, ապա հայտնեց իր օնլայն խանութի բացման մասին: Եթե նախկինում երգչուհին իր հարցազրույցներում նշում էր, որ աշխատել է այս կամ այն ոճաբանի հետ, այժմ նշում է, որ կարիերայի սկզբից ինքնուրույն է զբաղվել իր կերպարներով,

եթե ինչ-որ տեղ նշվել է ոճաբանի անուն, ապա ոճաբանը զբաղվել է տեսահոլովակի հերոսների կամ պարողների ոճով, այն էլ՝ իր միջամտությամբ: Այսպիսով՝ երգչուհին տպավորություն է ստեղծում, որ ինքնուրույն է տալիս ոճային լուծումները։

Թեև Լիլիթը բավականին աշխատում է, անձնական կյանքի միջոցով իր մասին քննարկումները թեժացնելու հնարավորությունից չի հրաժարվում։ Նրա անձնական կյանքը փակ է այնքանով, որ ամեն օր ամուսնու հետ նոր լուսանկար չի հրապարակում,

մարդիկ չեն իմանում՝ որտեղ և ինչպես հանգստացան Լիլիթն ու Վահրամը, ինչ կերան, և այս առումով չեն ձանձրանում։ Սա ևս գրագետ աշխատանք է, քանի որ հայտնի մարդիկ իրենց ամենօրյա հրապարակումներով սկսում են նյարդայնացնելու աստիճան ձանձրացնել մարդկանց։

(Visited 433 times, 1 visits today)

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*