Ուշադրություն. նոր որոշում. Սեպտեմբերի 15-ից բոլորը կգնան դպրոց, բացառությամբ…

Ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից, բացառությամբ՝ առաջին դասարանցիների, որոնց համար այն մեկնարկելու է սեպտեմբերի 14-ին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, առաջին դասարանցիներին կարող է ուղեկցել միայն մեկ անձ՝ հաշվի առնելով ընդհանուր հակահամաճարակային իրավիճակը. «Յուրաքանչյուր դպրոցում նշանակվել է կորոնավիրուսի հսկողության պատասխանատու: Նա պատասխանատու է լինելու կանոնների պահպանման համար: Ի պաշտոնե պատասխանատուն դպրոցի տնօրենն է»:

Անդրեասյանը հավելեց, որ բոլոր նախապատրաստական աշխատանքները պետք է իրականացվեն մինչեւ դասապրոցեսի սկսվելը՝ գծանշումներ եւ այլն:

Փոխնախարարը կարեւորեց նաեւ, բուժքույրերի ներգրավվածությունը, անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների, ախտահանող նյութերի առկայությունը:

Անհրաժեշտ ծախսերը կատարելու են դպրոցները՝ իրենց խնայողությունների հաշվին, սակայն կլինեն նաեւ պետական հավելյալ միջոցներ, ինչի արդյունքում դպրոցները կապահովվեն բոլոր անհրաժեշտ միջոցներով:

Անդրեասյանը խոսեց նաեւ գծանշումների, շարժի կարգավորման մասին՝ նշելով, որ պետք է առավելագույնը նվազեցնել շփման ինտենսիվությունը. «Դրանիցից են դպրոցի բոլոր մուտքերի օգտագործումը, դասարանների համար այդ մուտքերի առանձնացումը, ըստ դասասենյակի մոտ գտնվելու հանգամանքի»:

(Visited 9 140 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Հարցում.Եթե ընտրություններ լինեն, կնտրե՞ք նորից Նիկոլ ՓաշինյանինՀարցում.Եթե ընտրություններ լինեն, կնտրե՞ք նորից Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը հայտոնւմ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի

Ահա և վերջ։ Արթուր Մեսչյանը հրաժարական է տվել։ Ուշագրավ մանրամասներ . կապշեք, երբ իմանաք, թե որն է պատճառըԱհա և վերջ։ Արթուր Մեսչյանը հրաժարական է տվել։ Ուշագրավ մանրամասներ . կապշեք, երբ իմանաք, թե որն է պատճառը

Hraparak.am-ը գրել է․ Արթուր Մեսչյանը հրաժարական է՞ տվել․ Ուշագրավ մանրամասներ․․․ Երևանի քաղաքապետարանի մեր աղբյուրից այսօր տեղեկություն էինք ստացել, որ աշխատանքից ազատվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը․․․ Ըստ նույն այդ

Ինչ է արել Հենրիխ Մխիթարյանը Արթուր Ալեքսանյանի համարԻնչ է արել Հենրիխ Մխիթարյանը Արթուր Ալեքսանյանի համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր գորգ էին դուրս եկել ազատ ոճի ըմբիշները։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա է գտնվել ազատ