Դավիթ Տոնոյանը հայ սպայի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեսանյութերի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Զրույցի ընթացքում Դ. Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:

Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք անկախ նրանից, թե ինչ պայմաններում և ինչ տեղանքում է անձը հայտնվել հակառակ կողմի իրավազորության ներքո:

Հ․Գ․ Զինծառայող Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված թերի հայերնով մշակված տեքստը»:

Աղբյուր https://bavnews.am/%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9-%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%b5%d5%a1%d5%ac-%d5%a1/

(Visited 268 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Տեղեկացեք բոլորդ. Պարետը յոթ օրով արգելել էՏեղեկացեք բոլորդ. Պարետը յոթ օրով արգելել է

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի նորընտիր նախագահը սկանդալային հայտարարություն է արելՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի նորընտիր նախագահը սկանդալային հայտարարություն է արել

Արցախի նորանշանակ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատախազություն է դիմելու մի անձի դեմ, որը «հիմար-հիմար , ոչ պատշաճ արտահայտություններ է արել». «Որևիցէ խնդիր որեւէ

Այդ դիրքերը, որ վերցրել ենք, մերն էին. Սեյրան Օհանյանի ժամանակ թուրքը վերցրեց. Գերենալի բացահայտումը. «Հրապարակ»Այդ դիրքերը, որ վերցրել ենք, մերն էին. Սեյրան Օհանյանի ժամանակ թուրքը վերցրեց. Գերենալի բացահայտումը. «Հրապարակ»

Այդ դիրքերը, որ վերցրել ենք, մերն էին. Սեյրան Օհանյանի ժամանակ թուրքը վերցրեց. Գերենալի բացահայտումը «Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ձեւավորման մեջ