Մանրամասներ Երևանում տեղի ունեցած պայթյունից.

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, վերջինիս

հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության ծառայողներից:

Հայկ Գրիգորյանը ղեկավարում է քննչական խմբի կողմից կատարվող աշխատանքները: Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված’ Արթուր Գեորգիի Ղազարյանի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:

Աղբյուր https://vendeto.info/?p=86763

(Visited 241 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Պարետի որոշումը. նա հրապարակավ հայտնեց, որ այսօրվանից կրկին…Պարետի որոշումը. նա հրապարակավ հայտնեց, որ այսօրվանից կրկին…

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սահմանափակումները մի շարք ոլորտներում։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ո՞ր

Բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիր խոսում… Քաղաքական ՆՈՐ ԱՆԵԿԴՈՏ. Դուք պարզապես ծիծաղից կթուլանաքԲա Սերժի ժամանակ ինչի՞ չէիր խոսում… Քաղաքական ՆՈՐ ԱՆԵԿԴՈՏ. Դուք պարզապես ծիծաղից կթուլանաք

Բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիր խոսում… Քաղաքական ՆՈՐ ԱՆԵԿԴՈՏ. Դուք պարզապես ծիծաղից կթուլանաք Թավշյա հեղափոխությունը փոխեց բոլոր հայերի կյանքը։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելոց հետո նախարարներ, մարզպետներ, ԱԺ-ի կազմը մասամբ փոխվեց։

Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալվածներ. միայն իմանաք, թե ովքեր ենԲացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալվածներ. միայն իմանաք, թե ովքեր են

Քիչ առաջ հղում անելով Shamhsyan.com լրատվականին, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, հայտնե էինք, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, ոստիկանության Ներքին անվտանգության վարչության ծառայողների