ՀՐԱՏԱՊ. Ռուսաստանը հարվածեց. Թուրքիան օգնություն է խնդրում


Փետրվարի 20-ին Ռուսաստանը հայտնել է Սիրիայում ռազմաօդային գործողության մասին, որով հարված է հասցվել թուրքական միավորումներին եւ թուրքական բանակի աջակցությամբ Իդլիբ նահանգի Նեյրաբ բնակավայրը գրոհած զինված խմբավորումներին…

Թուրքիան հայտնում է երկու զոհի մասին: Թուրքական միավորներն ու նրանց աջակցությամբ զինված խմբավորումները գրոհել էին Նեյրաբ բնակավայրի սիրիական բանակի դիրքերը…

Սիրիայի բանակը վերջին օրերին Իդլիբի ուղղությամբ իրականացրած ռազմարշավի արդյունքում վերահսկողության տակ է վերցրել շրջանի գրեթե կեսից ավելին, այդ թվում ռուս-թուրքական պայմանավորվածության ապառազմականացված գոտին…

Թուրքիան Սիրիայի բանակին աջակցելու համար, նաեւ պայմանավորվածությունը խախտելու համար մեղադրում է Ռուսաստանին, նաեւ Իրանին: Անկարան հայտարարում է, թե համաձայն Աստանայի պայմանավորվածության կետերից մեկի, իրավունք ունի ռազմական պատասխան տալ ապառազմականացված գոտու շուրջ պայմանավորվածության խախտմանը…

Արդեն տեւական ժամանակ ընթանում են ռուս-թուրքական գերատեսչական բանակցություններ, Իդլիբի հարցում պայմանավորվելու համար, բայց առայժմ՝ ապարդյուն: Փետրվարի 20-ին տեղի ունեցած բախումը հերթականն էր, որը փաստացի անմիջականորեն թուրքական եւ ռուսական զինուժի ներգրավվածությամբ էր…

Հատկանշական է Բլումբերգի տարածած տեղեկությունը, որ Անկարան Վաշինգտոնից օգնություն է խնդրել Պատրիոտ զենիթային համալիրների տեսքով՝ Սիրիայում ռուսական օդուժին դիմակայելու համար: Այդ տեղեկությունը հատկապես ուշագրավ է նախօրեին ՌԴ նախագահ Պուտինի արած հայտարարության ֆոնին…

Նա հիշել էր նախորդ տարեվերջին Սանկտ-Պետերբուրգում կանխված ահաբեկությունն ու այդ հարցում ամերիկյան օժանդակությունը: Ռոյթերզը գրել էր, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկության համար, որի շնորհիվ կանխվել էր Պետերբուրգում տոնական օրերին նախատեսվող ահաբեկությունը…

ՌԴ նախագահը փետրվարի 20-ին հիշելով այդ մասին, եւս մեկ անգամ շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ նախագահին, միաժամանակ ողջունելով ահաբեկության գլխավոր սպառնալիքի դեմ համատեղ պայքարն ու ասելով, որ Ռուսաստանն էլ պատրաստ է այդ հարցում օգնել ԱՄՆ-ին: Արդյոք Պուտինը ուղերձ է հղում Թրամփին՝ չօգնել Թուրքիային, ինչի դիմաց Ռուսաստանը գուցե պատրաստ է ԱՄՆ-ին մատուցել որեւէ կարեւոր ծառայություն…

Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբում փոխադարձ սպառնալիքի ու շանտաժի ռեժիմում են: Պատմական «օրինաչափությամբ» այդ ամենը սովորաբար ավարտվում է Ռուսաստանի նահանջով: Կկրկնվի՞ պատմությունն այս անգամ, թե՞ Մոսկվան կգտնի դիմակայելու կամք: Ըստ երեւույթին, դրանից է կախված լինելու նաեւ, թե ուժային կենտրոնները ինչպես կընդունեն նոր աշխարհակարգի շուրջ ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հետ պայմանավորվելու Պուտինի առաջարկը…


Աղբյուր https://newstime.am/

(Visited 122 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Արցունքն աչքերիցս հոսում է Տեր Աստված…«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի….Արցունքն աչքերիցս հոսում է Տեր Աստված…«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի….

«Մեր բարի, քնքուշ, իմ կիրթ ու ստեղծագործ, պրպտող ու հոգատար աղջիկ… Տոմ ջան, քո պուպուշ ընտանիքով միասին պիտի հրեշտակներ դառնայիք: Լույսերի մեջ տեղափոխվեք։ (Երանի էդքան ֆանտաստիկ, հետաքրքիր ու հիշվող ակնթարթներ

ԿԱՐԵՒՈՐ. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, Բիլ Գեյթսի շահագրգռվածությունը ու «գազանի նշանն»…ԿԱՐԵՒՈՐ. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, Բիլ Գեյթսի շահագրգռվածությունը ու «գազանի նշանն»…

Բիլ Գեյթսը հատում է թվային ռուբիկունը, ասելով թե առանց համաշխարհային պատվաստանյութի հնարավոր է զանգվածային հավաքներ այլևս չլինեն։ Ռոբերտ Բիջիի այս վերլուծությունը հրանարակվել է Strategic Caltrop հարթակում։ Հեղինակը գրում է. «Դավադրության

Մնացականյանը ադրբեջանցի պատգամավորին հիշեցրել է իրենց անցյալը.Մնացականյանը ադրբեջանցի պատգամավորին հիշեցրել է իրենց անցյալը.

«Ձեզ սրբի տեղ մի դրեք». Մնացականյանը ադրբեջանցի պատգամավորին հիշեցրել է իրենց անցյալը։ Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոյի հետ միասին մասնակցեց Շվեդիայի Միջազգային հարաբերությունների