ՇԱՏ լավ լուր վերջապես. Նոր նպաստի տեսակ կսահմանվի ինչպես աշխատողների, այնպես էլ չաշխատողների համար. տեսեք ձեր անունը կա

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հանրային քննարկման է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով նոր նպաստի տեսակ կսահմանվի ինչպես ժամակավոր անաշխատունակների, այնպես էլ վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց համար։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ նախագծով նախատեսվում է օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել լրացնել նոր կետով, որով կսահմանվի ժամանակավոր անաշխատունակության նպաստի նոր տեսակ, մեկուսացման նպաստ։

Մեկուսացման նպաստը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստն է։

Սույն օրենքի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:

Սույն օրենքի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:»:

Մանրամասն՝ https://iravaban.net/273300.html

https://vendeto.info/?p=83104

(Visited 18 454 times, 3 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Պարետ Տիգրան Ավինյանի որոշումը՝ դիմակների հետ կապված.23.59-ից մտնում է ուժի մեջՊարետ Տիգրան Ավինյանի որոշումը՝ դիմակների հետ կապված.23.59-ից մտնում է ուժի մեջ

Անձնական մեքենաներում մեկից ավելի ուղևորի դեպքում դիմակ կրելն արդեն պարտադիր չէ։ Այս մասին Իրավաբան․net-ը ճշտեց պարետատնից։ Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի օգոստոսի 14-ի որոշման համաձայն փոփոխություն է կատարվել Պարետի՝

Ահա ,թե երբ կսկվեն դասերը…Ահա ,թե երբ կսկվեն դասերը…

Ուսումնական տարվա մեկնարկին մնացել են հաշված օրեր։ Երեկ հայտնի դարձավ, որ մի քանի տարբերակ է քննարկվում դասապրոցեսն անցկացնելու համար։ «1․ ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ, 2․ խառը կամ հիբրիդային ուսուցմամբ

«Տեր, քեզ եմ փնտրում» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով օր ․․․«Տեր, քեզ եմ փնտրում» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով օր ․․․

Տեր Հիսուս Քրիստոս, Աստված իմ, տո՛ւր ինձ անմնացորդ զղջումը, ապաշավ սրտի, որ ամբողջ հոգով ճանապարհ ընկնեմ Քեզ փնտրելու: «Տեր, քեզ եմ փնտրում» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով գիշեր․․․ Առանց Քեզ,