Ցավալի լուր

Մահացել է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյաը…

Այս մասին տեղեկանում ենք նրա թոռնուհու`Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումից…

Հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը ծնվել է Արաքում (Իրան) 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952թ….

Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ.Սունդուկյանի թատրոնում…

1957-59թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-1961թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում…

Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում…

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն…

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ…

Աղբյուր

(Visited 67 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Ինչ է կատարվում Կիևյան կամրջինԻնչ է կատարվում Կիևյան կամրջին

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանութան Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է

ՇԱՏԵՐԴ կնախանձեք, երբ տեսնեք, թե ինչ շքեղ է եղել Արփինե Հովհաննիսյանի հարսանեկան տորթը․ բացառիկՇԱՏԵՐԴ կնախանձեք, երբ տեսնեք, թե ինչ շքեղ է եղել Արփինե Հովհաննիսյանի հարսանեկան տորթը․ բացառիկ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հարսանիքն էր․․․ Ֆեյսբուքյան և ինսթագրամյան սթորիներում հարսանիքի ներկաները կիսվում

Հզոր աղոթք ընտանիքի համար! ! ! Այն անգնահատելի է!Հզոր աղոթք ընտանիքի համար! ! ! Այն անգնահատելի է!

Աղոթք ընտանիքի համար Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից