Հանրապետության հրապարակում կատարվածը

Հանրապետության հրապարակում պաշտոնյան խոշոր չափի կաշառք ստանալու պահին բռնվել և բերման է ենթարկվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը,

Վկոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացհայատել է կաշառք ստանալու դեպք:

Տեսանյութ

Փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննություն և դրա

Տեսանյութ

կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Մասնավորապես, պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու և դրական

եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.300.000 ՀՀ դրամ կաշառք։

Անհերքելի ապացույցների առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020 թ. փետրվարի 18-ին Երևանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Աղբյուր

(Visited 167 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Իսկական պայթյուն համացանցում…Միքայել Մինասյանը հրապարակեց այն, ինչ ոչ մեկ չէր սպասում. ամեն ինչ կտային, որ սա ոչ մեկ չտեսներԻսկական պայթյուն համացանցում…Միքայել Մինասյանը հրապարակեց այն, ինչ ոչ մեկ չէր սպասում. ամեն ինչ կտային, որ սա ոչ մեկ չտեսներ

710 հազար տուփ ծխախոտ հիմա Որոնեժում կա, դա փաստ է, որից անհնարին է փախնել: Այս մասին այսօր հրապարակված տեսանյութում հայտնում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Մինասյանը նաև փաստաթուղթ

Այն քաղաքացիները և գյուղացիները,ովքեր կստանան գումար.Այն քաղաքացիները և գյուղացիները,ովքեր կստանան գումար.

ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է մեկուսացման նպաստ տրամադրել որոշ քաղաքացիների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագիծն ընդունվեց 98 «կողմ»

Մերոնք փայլում են։ Լավրովի կտրուկ արձագանքը։ Նա խիստ պահանջներ ներկայացրեցՄերոնք փայլում են։ Լավրովի կտրուկ արձագանքը։ Նա խիստ պահանջներ ներկայացրեց

Արդեն տևական ժամանակ է, ինչ շարունակում է հայ-ադրբեջանական լարված իրավիճակը․․․ Մերոնք գտնվում են բարձունքում ու արժանի հարված տալիս հակառակորդին․․․ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պահանջել է անհապաղ