Արմանի ու Ռազմիկի բախտը չբերեց

168 ժամ» թերթը գրում է.

«Ամիսներ առաջ երկրի շոուբիզնեսյան շրջանակների անդորրը վրդովեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի հայտարարությունն այն մասին, որ շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողները՝

Վերգիչները, երաժիշտները, հանդիսավարներն ու նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձինք, պետք է ստանան պետական գրանցում կամ հաշվառվեն հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրեն սեփական եկամուտները և վճարեն հարկերը՝

Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ․․․

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի այս հայտարարությունը տարաբնույթ խոսակցությունների տեղիք տվեց․․․

Երգիչ-երգչուհիներից շատերը հույս հայտնեցին, որ այս նախագիծը չի կարող կյանքի կոչվել, քանի որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք համերգներ են կազմակերպում Հայաստանում, պետությանը հարկ են վճարում, եւ կարիք  չի լինի եկամուտները հայտարարագրելու․․․

Սակայն  նրանց հույսերը չարդարացան, դեկտեմբերի 18-ին ՊԵԿ-ը կրկին հանդես եկավ հայտարարությամբ՝ ևս մեկ անգամ հորդորելով այդ ոլորտը ներկայացնող անձանց հայտարարագրել եկամուտներն ու վճարել հարկերը․․․

Եվ ահա կարծես թե ՊԵԿ-ում գործի են անցել․․․

168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունում խորհրդակցություն է տեղի ունեցել,

որի ընթացքում հանձնարարական է տրվել շրջել ժամանցի վայրերով, հարսանյաց սրահներով ու տեսնել, թե ինչ գործունեություն են ծավալում հայ երգիչները, որ նրանց ստիպեն հարկվել․․․

Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, նշված խորհրդակցության ժամանակ հստակ ցուցում է տրվել․․․

«Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…», փոխարենը հրահանգվել է հատկապես խիստ գտնվել Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ՝

ըստ երեւույթին նրանց սերտորեն ասոցիացնելով նախկին իշխանությունների հետ»․․․
Աղբյուր

(Visited 160 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

ԱՆ նոր որոշումը սպառնում է պայթունավտանգ լինել․ԱՆ նոր որոշումը սպառնում է պայթունավտանգ լինել․

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որը կարող է կրկին ընդվզումների պատճառ դառնալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան»

Մոսկվայում՝ կորոնավիրուսի պատճառով, մահացել է հայտնի հայորդին.Մոսկվայում՝ կորոնավիրուսի պատճառով, մահացել է հայտնի հայորդին.

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է լազերային ֆիզիկայի ոլորտում հայտնի գիտնական Միշիկ Ղազարյանը: 72-ամյա ֆիզիկոսը մարտի վերջին երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և երեկ մահացել է: Տասն օր առաջ նույն հիվանդանոցում

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արթուր Վանեցյանը…Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արթուր Վանեցյանը…

Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ բացատրություն տալու, այսինքն նախապատրաստվում են նյութեր, եւ որքան մեզ ներկայացվեց, նյութեր են նախապատրաստվում աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու հետ կապված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից