Ուշադրություն. Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով, եթե…

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարել և տուգանել այն վարորդներին, որոնք առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա կվարեն:

Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին տուգանել 300,000 դրամով, իսկ պաշտոնատար անձանց՝ 500,000 դրամով։ Գերատեսչությունը տուգանքի չափը սահմանել է՝ հաշվի առնելով ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական միջին գինը` մոտ 300,000 դրամը։

«Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանում։

Հանդիպում են նաև ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։ Հետևաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման և իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից»,- մեկնաբանել են նախարարությունից»,-նշված է հիմնավորման մեջ։

Ընդունվելու դեպքում նախագիծը ուժի մեջ կմտնի․․․

(Visited 709 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Համացանցում է հայտնվել Ավետ Բարսեղյանի ու Իվետա Մուկուչյանի լուսանկարըՀամացանցում է հայտնվել Ավետ Բարսեղյանի ու Իվետա Մուկուչյանի լուսանկարը

Համացանցում է հայտնվել Ավետ Բարսեղյանի ու Իվետա Մուկուչյանի շատ կրքոտ լուսանկարը․ Ավետի կինը չի՞ խանդում… starnews.am-ը գրել է. Իվետա Մուկուչյանը երգահան, կոմպոզիտոր Ավետ Բարսեղյանի հետ տպավորիչ ու հիշարժան լուսանկար է

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը քիչ առաջ հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը…«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը քիչ առաջ հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը…

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության կենթարկվի, ներկայումս անցկացվում են հետազոտություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Չարչյանն ասաց, որ մի քան օրից

Փա՜ռք Քեզ Աստված մեր, Զինվորի աղոթքՓա՜ռք Քեզ Աստված մեր, Զինվորի աղոթք

Ամենակարող Տեր, Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, Տուր ինձ վճռականություն՝ սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու: Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր: Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և