Ակնհայտ առաջատար. Հերթական անգամ համոզվեցինք, որ արցախցին Արայիկ Հարությունյանի կողքին է

2020-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում թեժ է լինելու: Ինչպես հայտնի է բոլորիս տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Ընտրություններից հետո Արցախում ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, որն ընդունվել է 2017-ի փետրվարին։

Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն հայտնեք, որ Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է նախկին վարչապետ և Ազգային ժողովում ամենամեծ խմբակցությունն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արցախի

ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ժողովրդավարական կուսակցության ղեկավար և Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի հերոս և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Արցախի նախագահի պաշտոնին հավակնում է նաև Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր Հայկ Խանումյանը, «Անկախության սերունդ» կուսակցության ղեկավար Ռուսլան Իսրայելյանը։

Արցախի պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնին առաջադրվել է կին թեկնածու՝ Քրիստինե Բալայանը։

Արցախի բանակի նախկին հրամանատար, նորաստեղծ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին հնարավորություն չի տրվել մասնակցելու նախագահական ընտրություններին

վերջին հինգ տարում Արցախի քաղաքացիություն և մշտական բնակություն ունենալու պահանջը չբավարարելու համար։ Բաբայանը հավաքել էր անհրաժեշտ թվով ստորագրություններ՝ Սահմանադրության այդ դրույթը փոխելու համար, սակայն պահանջը մնացել է անփոփոխ։ Թեպետ Սամվել

Բաբայանը նախագահի պաշտոնին չի կարող հավակնել, սակայն եթե նրա ղեկավարած քաղաքական ուժը շատ տեղեր զբաղեցնի 33 հոգանոց խորհրդարանում, ապա կարող է էական դեր ունենալ քաղաքական հետագա գործընթացներում։

Այս օրերին տարբեր քաղաքական հարթակներ, խմբեր, կայքեր, հետազոտական կենտրոններ հարցումներ են անցկացնում, պարզելու համար, թե որ թեկնածուին են իրենց նախընտրությունը տալիս արցախցիները: Մի շարք հարցումների արդյունքում ակնհայտ է դառնում, որ արցախցին իր վստահության քվեն տալիս է

«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին: Ըստ հարցումների՝ արցախցին գտնում է, որ թշնամուն հաղթելու միակ ուղին տնտեսապես հզոր պետություն ունենալն է։ Արցախը ոտքի կկանգնի միայն Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալու շնորհիվ:

Որպես ապացույց, կցանկանայի հղում անել երեկ կատարված հարցումների արդյունքներին, որն ըստ էության տարբերվեց նրանով, որ մոտավորապես 2 ժամվա ընթացքում արդեն կար մեծ թվով մասնակցություն: Արդյունքում՝ Արայիկ Հարությունյանը կրկին առաջ անցավ, այս անգամ Մասիս Մայիլյանից:

Կանաչ մամուլ

(Visited 18 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Ում են որոնում ոստիկաններըՈւմ են որոնում ոստիկանները

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 28-ին, Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանության փաստով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին

ԲՐԱՎՈ….Շնորհիվ ԲՀԿ-ի համառության՝ աղմկահարույց նախագիծը չընդունվեցԲՐԱՎՈ….Շնորհիվ ԲՀԿ-ի համառության՝ աղմկահարույց նախագիծը չընդունվեց

Արդեն երկու օր է ԱԺ-ում թեժ քննարկումներ են սկանդալային օրենսդրական նախագծի շուրջ: Երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց, իսկ այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ տապալվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային

Արսեն Ավագյանի կոշտ գրառումը ուղղված Ռոբերտ ՔոչարյանինԱրսեն Ավագյանի կոշտ գրառումը ուղղված Ռոբերտ Քոչարյանին

Արսեն Ավագյանն իր էջում գրառում է կատարել. Ո՞վ է ռոբերտ քոչարյանը, նույն ինքը` (воин-ы, ալբանացին, սիմբան) հայր մերը չիմացող, մանկական ընկերոջը, ում մայրը իր կողմից գործած տղայի հագի շորերն է