Ամբողջ աշխարհում մարդիկ Չինաստանից տարօրինակ սերմերով ծանրոցներ են ստանում

Ամբողջ աշխարհում մարդիկ Չինաստանից տարօրինակ սերմերով ծանրոցներ են ստանում

ԱՄՆ-ում, Կանադայում, ինչպես նաև Նոր Զելանդիայում և Միացյալ Թագավորությունում մի քանի հարյուր մարդ Չինաստանից անհայտ սերմերով ծանրոցներ է ստացել: Նրանք ոչինչ չեն պատվիրել: Ըստ The Guardian-ի՝ իշխանությունները կարծում են, որ դա համացանցային խաբեություն է:

Մարդիկ ստանում են սև և սպիտակ սերմեր: Փաթեթավորման վրա կպչուն պիտակներով նշում են, որ այնտեղ խաղալիք է կամ զարդ: Նաև չինական փոստային դրոշմանիշներ են։

Ֆլորիդայում ավելի քան 630 մարդ ստացել է նման փաթեթներ: Մեծ Բրիտանիայում՝ մոտ 100 մարդ: Նոր Զելանդիայում մի կին նման սերմեր է ստացել Զամբիայից:

USDA-ն քաղաքացիներին խնդրել է չցանել այդ խորհրդավոր սերմերը: Հետաքննություն է սկսվել:

Իրավիճակին արձագանքել է նաև Չինաստանի արտգործնախարարությունը: Նրանք նշել են, որ կպչուն պիտակները կեղծ են և խնդրել են ծանրոցները հանձնել՝ քննության համար:

Աղբյուր https://bavnews.am/%d5%a1%d5%b4%d5%a2%d5%b8%d5%b2%d5%bb-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%af-%d5%b9%d5%ab%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%bf/

(Visited 169 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Գրանցվել է մահվան ևս երեք դեպք.Գրանցվել է մահվան ևս երեք դեպք.

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը թարմացված տվյալներ է հրապարակել․ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 5041 Առողջացածներ – 2164 Փաստացի բուժվողներ -2788 Ընդհանուր թեստեր – 43041 Մահվան ելքեր –

Աղոթք Ձեր գործերի և կատարվելիք աշխատանքների հաջողության համարԱղոթք Ձեր գործերի և կատարվելիք աշխատանքների հաջողության համար

Մարդկային կյանքի տարբեր ոլորտներում աղոթքի ազդեցությունը անգնահատելի է:Վերին ուժերին ուղղված խնդրանքը կօգնի գործերի հաջող ավարտին և հաջողության հասնել աշխատանքում: Հաճախակի մեծ խնդիրները ստիպում են կարծել,թե կյանքում սկսել է սև գիծ,իսկ