Եթե ընտրություններ լինեն, կնտրե՞ք նորից Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Վովայի Փաշինյան (հունիսի 1, 1975[4][5], Իջևան, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, ՀՀ գործող վարչապետ[6], ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[7]։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականիմայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվական) և «Ելք» դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։ 2008 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրես»-ի նախաձեռնությամբ Երևանում սկսվում են բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների և քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10[8] և վիրավորվում մոտ 300 մարդ։ Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է: 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։

Ազատություն վերադառնալուն պես Փաշինյանը շարունակում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Օրենսդիր մարմնում հատկապես աչքի է ընկնում գործող կարգերի և իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթներով, ինչպես նաև լիբերալ և արմատական դիրքորոշմամբ։ 2015 թվականի մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է լինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրմանը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր»-ը կոալիցիոն պայմանագիր է կնքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ՝ ստեղծելով «Ելք» դաշինքը։ Վերջինս էլ ստանձնում է նորաստեղծ քաղաքական ուժի ղեկը՝ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հետ մեկտեղ։

(Visited 102 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Մկան տան տերը հայտնի պապիկն է. սենսացիա ողջ երկրով մեկՄկան տան տերը հայտնի պապիկն է. սենսացիա ողջ երկրով մեկ

Սոցիալական ցանցերում լայն քննարկման թեմա էր դարձել Արտուշ պապիկին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ չթողնելը։ Պապիկը ասում էր, որ տեղյակ չի եղել սահմանափակումների մասին, եկել է, որ ոտքով բարձրանա ծաղիկները խոնարհի ի

Ցավ է.. ուժգին ցավ.. միայն.. գիշերվա երեքին,կամ հինգին…Ցավ է.. ուժգին ցավ.. միայն.. գիշերվա երեքին,կամ հինգին…

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք,մեր սերունդը,ցավոք սրտի շատ բան տեսանք,ապրեցինք,տառապեցինք…և աղետալի երկրաշարժը,և արցախյան պատերազմը,և շրջափակումի,մութ ու ցուրտ տարիները,էլ մսի ու ձկան փոշուց պատրաստած տոլման,էլ տալոնով

Կարեն Կարապետյանը հեռացավ որպես արժանապատիվ մարդ, հեռացավ որպես իսկական հայրենասեր․ Անահիտ ՄութաֆյանԿարեն Կարապետյանը հեռացավ որպես արժանապատիվ մարդ, հեռացավ որպես իսկական հայրենասեր․ Անահիտ Մութաֆյան

Կարեն Կարապետյանը հեռացավ որպես արժանապատիվ մարդ, հեռացավ որպես իսկական հայրենասեր․ Անահիտ Մութաֆյան Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։ «2018 թվականի ապրիլ մայիսյան «հեղափոխությունից» հետո քաղաքական դաշտից հեռացավ Կարեն