Անսպասելի. տեղեկություն ստացանք, որ Արթուր Վանեցյանին հաշված ժամեր առաջ…

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է կոորդինացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործերի ընթացքը։ Երեկ ԱԱԾ-ն նրան հրավիրել էր հարցաքննության՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։

Ապա հայտարարեց, որ «Արթուր Վանեցյանը, անտեսելով օրենքով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) է նշանակել նախկինում ծառայությունից արձակված 51 տարեկան փոխգնդապետի», ինչն ԱԱԾ նախկին տնօրենն ու նրա փաստաբանն անհեթեթություն եւ օրենքի չիմացություն որակեցին։

Եվ քանի որ մեղադրանքը, իրոք, անհեթեթ է, ու քաղաքական միտումը՝ ակնհայտ, երեկ, մեր տեղեկություններով, արդեն նյութերի նախապատրաստումը մերժվել է, եւ այս գործը դեռ չհարուցված՝ փակվել է։

Սակայն, քանի որ վարչապետի հրահանգը շատ խիստ է՝ ամեն գնով հետապնդում սկսել Վանեցյանի դեմ, երեկ ԱԱԾ-ն նոր գործ է երկնել, եւ անգամ մարդ են ձերբակալել։ Հիմա էլ փորձում են ապօրինի զենքի մեղադրանք ներկայացնել Արթուր Վանեցյանին:

«Այս սցենարի զավեշտն այն է, որ զենքը, որն իբր ապօրինի է եւ պատկանում է Վանեցյանին, գտնվում է ոչ թե նրա տնօրինության տակ, ասենք՝ իր տանը կամ գրասենյակում, այլ՝ ԱԱԾ-ում։ Մեզ հանձնարարել են հայտարարել, թե իբր ԱԱԾ-ի աշխատասենյակներից մեկում հայտնաբերվել է մի ապօրինի զենք, որը պատկանում է Ա․ Վանեցյանին»,- ասաց ԱԱԾ մեր աղբյուրը:

Ի դեպ, «ապօրինի» զենքը գտնվելիս է եղել ԱԱԾ սպառազինության բաժնում, որի պետն այժմ ձերբակալված է։ ԱԱԾ-ից մեզ ասացին՝ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն»:

Աղբյուրը՝ ArmDay.am

(Visited 160 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

ԼԱՎ ԼՈՒՐ. վերջապես. Վերաբերվում է բոլոր դպրոցականներին. ուշադրություն կարևոր է. Արայիկ Հարությունյանը դիմում է ՁեզԼԱՎ ԼՈՒՐ. վերջապես. Վերաբերվում է բոլոր դպրոցականներին. ուշադրություն կարևոր է. Արայիկ Հարությունյանը դիմում է Ձեզ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ դպրոցական ամառային արձակուրդները փոխարինվեն ուսումանական կիսամյակով, ասել է. «Ես դա շատ քիչ հավանական եմ համարում, որովհետև մեր

Ուշադրություն. Սպասված լուր թոշակառուների համար…..Ուշադրություն. Սպասված լուր թոշակառուների համար…..

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, բնակչության առողջական անվտանգության պահպանման նպատակով, կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների: «Հայփոստ» ՓԲԸ-ն, պարետատան հունիսի 3-ի նոր ցուցումով, ապահովելու է կենսաթոշակների և նպաստների տրամադրումը շահառուներին՝

Ուշադրություն, վատ լուր բոլոր դպրոցականների համար. նոր փոփոխություն կլինիՈւշադրություն, վատ լուր բոլոր դպրոցականների համար. նոր փոփոխություն կլինի

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ դպրոցական ամառային արձակուրդները փոխարինվեն ուսումնական կիսամյակով, ասել է. «Ես դա շատ քիչ հավանական եմ համարում, որովհետև մեր