Ո՞վ է Վարչապետի կնոջը 250.000 դոլար փոխանցած գործարարը.

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.

«Հուլիսի 15-ի երեկոյան պայմանավորվել էի հեռախոսազրույց ունենալ «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ: Սակայն, ինչպես հաճախ պատահում է բազմազավակ մայրիկների հետ, երեխաների խնամք, ճաշ, տնային այլ հոգսեր… գործով ընկած մոռացել էի հեռախոսազրույցի մասին:

Պայմանավորված ժամից մեկ ժամ անց ինքս զանգահարեցի պարոն Բաղումյանին, ներողություն խնդրելու եւ հարցնելու, թե ինչի մասին պետք է խոսեինք: Եւ որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հեռախոսի այն կողմից լսեցի հետեւյալ տեքստը.

Տեսանյութ

«Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»: Դա հուլիսի 15-ն էր, այսինքն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանը: Ցանկացած այլ օր, այս խոսքերը կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն: Սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետեւ ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական:

Չեք պատկերացնի, թե որքան կարեւոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը: Ես, իհարկե, պարոն Բաղումյանին շնորհակալություն հայտնեցի, թեեւ վստահ եմ` բառերով այդպես էլ չկարողացա արտահայտել զգացածս: Առաջարկեցի հետեւյալը, որ մենք կմտածենք տարբեր ծրագրեր, իրեն կներկայացնենք, եւ ինքը կընտրի, թե կոնկրետ ինչ եղանակով մեր պաշտպաններին հասնի այդ գումարը:

Պարոն Բաղումյանի պատասխանը այնքան պարտավորեցնող էր: Նա ասաց, որ իրեն ոչինչ ներկայացնելու կարիք չկա, ինքը վստահում է ինձ եւ 250 հազար դոլարը շուտով կփոխանցի հիմնադրամին` հայրենիքի պաշտպաններին հասցեագրելու համար: Շնորհակալություն, պարոն Բաղումյան, խորին շնորհկալություն:

Հ.Գ. Իմ քայլը հիմնադրամում այժմ քննարկում ենք, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրենք այդ գումարը զինվորներին եւ սպաներին հասցնելու համար: Առաջիկայում այս մասին ավելի հանգամանալից տեղեկատվություն կլինի:
Լուսանկարը` 2019 թվականի»:

Աղբյուր https://vendeto.info/?p=77325

(Visited 283 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Վանեցյանը սպառնալից հայտարարություն է տարածելՎանեցյանը սպառնալից հայտարարություն է տարածել

«Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի´ հայրենակիցներ, առիթ ունեցել եմ բարձրաձայնելու, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար կանգ չի առնելու ոչնչի առջև…

Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, եւ կփրկվես դու` և քո տունըՀավատա Տեր Հիսուս Քրիստոսին, եւ կփրկվես դու` և քո տունը

Հայր մեր որ յերկինս ես,սուրբ եղիցի անուն քո.Եկեսցէ արքայութիւն քո.եղիցին կամք քո.որպէս յերկինս` եւ յերկրի. Զհաց մեր հանապազորդտուր մեզ այսօր.Եւ թող մեզ զպարտիս մեր,որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց.Եւ մի

«Մի՛ ստիպեք ջնջել Ադրբեջանը քարտեզի վրայից»«Մի՛ ստիպեք ջնջել Ադրբեջանը քարտեզի վրայից»

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է Ադրբեջանին: Գրում է infoteka24-ը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Իրանի կարմիր քարտն Ադրբեջանին։ Բաքվի պանթյուրքիստներն ամեն ինչ անում են, որպեսզի մենք ջնջենք իրենց